ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսական ռազմաբազան Հայաստանում է ոչ ՀԱՊԿ շրջանակներում. դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է. Փաշինյան

Ռուսական ռազմաբազան Հայաստանում է ոչ ՀԱՊԿ շրջանակներում. դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին France 24-ի հետ հարցազրույցում պատասխանել է հարցին, թե արդյոք ինքը մտադի՞ր է փակել Հայաստանում ռուսական ռազմաբազան, և արդյոք պատրաստվո՞ւմ է դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից:

Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Գիտեք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա»:

Ռուսական ռազմաբազան փակելու հարցի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բազան Հայաստանում է ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: Դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է, և այդ հարթությանը վերադառնալու առիթ չենք ունեցել»:

  • Կիսվել: