ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսական քարոզչական տելեգրամյան ալիքներում քննարկվում են ռուս-թուրքական բախման սցենարները

Ռուսական քարոզչական տելեգրամյան ալիքներում քննարկվում են ռուս-թուրքական բախման սցենարները

Ինչպես մոտ մեկ շաբաթ առաջ էի գրել, Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություններում լուրջ ճաքեր են առաջացել՝ ճաքեր, որոնց ի հայտ գալն, ինչպես ավելի վաղ բազմիցս նշել եմ, զուտ ժամանակի խնդիր էր։ Այս մասին հայտնել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Այսօր արդեն ռուսական քարոզչական տելեգրամյան ալիքներում քննարկվում են ռուս-թուրքական բախման սցենարները:

 

Տարածաշրջանը և աշխարհը, պատկերավոր ասած, ամեն վայրկյան փոփոխվում են, իսկ մենք գտնվում ենք լեթարգիական խորը քնի մեջ, բայց, հո, ընտիր ջրոցի ենք խաղում՝ հենց ջրոցի, այլ ոչ թե գոնե Վարդավառ։

  • Կիսվել: