շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ռուսական ցարական ընտանիքի ժառանգորդ Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ռուսական ցարական ընտանիքի ժառանգորդ Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն իր կնոջ հետ միասին հոկտեմբերի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Նրանք շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Գեորգի Ռոմանովըը նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով պարոն Գեորգի Ռոմանովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրեց Հոշոտված Հայաստան հուշագրության անգլերեն հատորը, որտեղ Ավրորա Մարդիգանյանը պատմում է նաև Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանովի աջակցության մասին:

  • Կիսվել: