ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուս-թուրքական կենտրոնը դիտարկում է կատարում Ղարաբաղում հրադադարի պահպանման համար

Ռուս-թուրքական կենտրոնը դիտարկում է կատարում Ղարաբաղում հրադադարի պահպանման համար

Ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման շրջանակում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Իրավիճակի վերահսկողություն է իրականացվում շուրջօրյա ռեժիմով անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես Форпост և Орлан-10 սարքավորումների օգնությամբ: Ռուսական անօդաչուների յուրաքանչյուր թռիչք կարող է տևել մինչև 10 ժամ: Դրանք թույլ են տալիս հավաստի ճշգրտությամբ բնորոշել տարբեր օբյեկտների կոորդինատները և համապատասխանությունը դրանց գործնական տեղադիրքին»,- հայտնել է անօդաչու ավիացիայի ծառայության պետ Ալեքսանդր Կրեպիշևը:

Նրա խոսքով` բացի այդ, տեղի է ունենում ավտոշարասյուների ուղեկցում: Այդ միջոցներն օգտագործվում են լեռնային, անտառային և դժվար հասանելի տարածքների ուսումնասիրության համար:

Համատեղ կենտրոնի զինծառայողներն անդադար պատկերներ են ստանում անօդաչու սարքերից, որոնք արձանագրում են ռազմատեխնիկայի, անձնակազմի տեղափոխումը, ինչպես նաև շփման գծի հատման բոլոր փաստերը:

Լեռնային Ղարաբաղի` ադրբեջանական կողմին անցած տարածքում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունը մեկնարկել է 2021 թվականի հունվարի 30-ին:

 

  • Կիսվել: