կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների թիվը կավելանա, երբ այդ մասով կլինի Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը․ Պուտին

Ռուս խաղաղապահների թիվը կավելանա, երբ այդ մասով կլինի Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը․ Պուտին

Հնարավոր է  Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացում լինին, սակայն այն դեպքում, երբ կլինի այդ մասով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը: Այս մասին այսօր ամենամյան մամուլի ասուլիսին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է հումանիտար առաքելության կոնտինգենտի խաղաղապահների թվի ավելացմանը, ապա դա հավանական է, բայց միայն բոլոր կողմերի հետ համաձայնությամբ, այդ թվում` Ադրբեջանի, քանի որ մենք ի սկզբանե քննարկել ենք մեր խաղաղապահների թիվը և այն համաձայնեցված է»,- ասաց Պուտինը:

 

  • Կիսվել: