ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ էր. 22-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

Ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ էր. 22-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 11.10-ին,  ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկում  ռումբ է տեղադրված: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերի իրականացրած որոնողա-փնտրողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ  ահազանգը կեղծ է: Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը: Նույն շենքի բնակիչ 22-ամյա երիտասարդը  բերման է ենթարկվել Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: