չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուբեն Հախվերդյանը շատ լավ երաժիշտ է, Ռոտենբերգի մասին կարծիք չունեմ․ Ավինյանը՝ ընտրություններում իր մրցակիցների մասին

Ռուբեն Հախվերդյանը շատ լավ երաժիշտ է, Ռոտենբերգի մասին կարծիք չունեմ․ Ավինյանը՝ ընտրություններում իր մրցակիցների մասին

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրություններում իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն, կարծում է, որ իր ցածր վարկանիշի մասին վկայող սոցհարցումները սուտ են։

«Ես գիտեմ՝ սոցհարցումներն ինչ պատկեր ունեն իրականում։ Ես գիտեմ՝ իմ վարկանիշը որքան է, բայց չեմ ասի, անցողիկ է, վստահաբար»,- ասաց Ավինյանը։

Ավինյանի խոսքով՝ այս պահին իշխող ուժը չունի նախընտրական ցուցակ, վերջնական քննարկումներ ընտրությունների վերաբերյալ։

Հարցին, թե առաջադրված թեկնածուներից ում է համարում իր գլխավոր մրցակիցն Ավինյանն ասաց, որ երբ հայտնի լինեն բոլորի անունները, այդ ժամանակ կկարողանա պատասխանել․ «Ռուբեն Հախվերդյանը շատ լավ երաժիշտ է, ես իր երգերի մեծ մասը սիրում եմ։ Նատալյա Ռոտենբերգի մասին կարծիք չունեմ»։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ ինքը միջնորդել է վերացնել լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի վրա դրված արգելանքը, քանի որ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը կարդալուց հետո հասկացել է, որ այդպես ավելի արդար կլինի։

«Իմ նպատակը լրատվականի համար ֆինանսական դժվարություններ առաջացնելը չէ, բայց ստի դեմ համապատասխան միջոցներ դիմելու եմ։ Մենք մաքրման փուլ պետք է անցնենք, որ հասկանանք, լրատվականները, որոնք դաշտում աշխատում են օբյեկտիվ ինֆորմացիա են հասցնում, թե ոչ»,- ասաց նա։

  • Կիսվել: