երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմն» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, հույս ունեմ՝ նույնպես կկարողանանք օգնություն ցուցաբերել»։

Նա նաև հավելել է, որ շարունակվում են աշխատանքները Հայկական ԱԷԿ-ում։

«Չի կարելի հանել Հայաստանը, որովհետև մենք երկարաձգում ենք կայանի շահագործումը։ Այնտեղ ղեկավարությունը որոշում կայացնի, թե որ ճանապարհով գնա, բայց մենք այնտեղ ներկա ենք»,- ասել է Լիխաչովը։

 

  • Կիսվել: