չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ռոբերտ Քոչարյանը ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից

Ռոբերտ Քոչարյանը ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից

ՀՀ 2-րդ նախագահ, մարտի 1-ի գործող մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից և տեղափոխվել է Երևան-Կենտրոն մեկուսարան, PrimeNews.am-ին տեղեկացնում են Քոչարյանի պաշտպանական թիմի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվել է: «Քոչարյանն իրեն այժմ լավ է զգում», -փոխանցեցին լրատվական ծառայությունից:

Նշենք, որ օրեր առաջ Քոչարյանը  «Իզմիրլյան» ԲԿ-ում ենթարկվել էր վիրահատության։

  • Կիսվել: