երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Ռեժիմը խուճապի մեջ է. Շարմազանովը՝ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին

Ռեժիմը խուճապի մեջ է. Շարմազանովը՝ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին

Սա մասկի-շոու կամպանիայի հերթական սերիան է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին։

«Բերման են ենթարկել իմ ընկերոջը, կուսակցական ընկերոջը: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վարչակարգը խուճապի մեջ է, վախերն ահագնանում են և յուրաքանչյուր ֆիասկոյից հետո նա նոր մասկի-շոու է բեմադրում»:

Շարմազանովի խոսքերով, եթե գրիչի պատմությունից հետո բերման ենթարկվեցին Նարեկ Մալյանն ու մյուսները, այս անգամ էլ՝ Արցախում ՀԴՄ-ի պատմությունից հետո «հերթական զոհ» դարձավ Ռուբեն Հայրապետյանը.

«Այս բերման ենթարկելը զավեշտալի է, քանի որ Հայրապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ինքնակամ ներկայանալ, բավարար է, որ զանգահարեն ու ասեն: Իսկ այս ամեն ինչի նպատակը վախի մթնոլորտ սերմանելն է: Սակայն մենք չենք վախենում, մենք այստեղ ենք»:

  • Կիսվել: