կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՌԴ Պետդումայի 351 պատգամավոր կենթարկվի ԵՄ պատժամիջոցների

ՌԴ Պետդումայի 351 պատգամավոր կենթարկվի ԵՄ պատժամիջոցների

Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 351 պատգամավորի և ևս 27 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ Ուկրաինայից անջատված Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու համար,  հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը:

Ռուսաստանի նախագահն, ըստ Բորելի, ընդգրկված չէ պատժամիջոցների ցուցակում:
 
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ մինչ այդ Ֆրանսիայի արտգործնախարարն էր հայտարարել, որ Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ:

  • Կիսվել: