երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանազատման, քարտեզագրական նյութ տրամադրելու հարցում. Լավրովը՝ Սյունիքում իրավիճակի մասին

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանազատման, քարտեզագրական նյութ տրամադրելու հարցում. Լավրովը՝ Սյունիքում իրավիճակի մասին

Ռուսաստանն Ադրբեջանին եւ Հայաստանին աջակցություն է առաջարկել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

"Ինչ վերաբերում է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այդ միջադեպից հետո հայտարարություններ էր անում ՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և, ամենակարևորը, սահմանի բացակայությամբ, որը սահմանազատված կարող էր լինել։ Այնտեղ ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել։ Մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք նման աշխատանքի անցնեն։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց ՝ և քարտեզագրական նյութ տրամադրելու, և խորհրդատվական ծառայություններ մատուցելու հարցում", - ասել է նա ։

Լավորվը հավելել է, որ ոչ մի պատճառ չկա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շուրջ էմոցիաներ բորբոքելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: