երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
«ՌԴ-ն կշարունակի միջնորդական ջանքերը՝ ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար». ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը

«ՌԴ-ն կշարունակի միջնորդական ջանքերը՝ ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար». ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը:

 ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանը հատկապես կարևորում է այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա և վստահություն ձեռք բերի ապագայի հանդեպ: Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք ուս տալ և անում ենք դա:

Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը: 

Ռուսական կողմն անմիջականորեն ներգրավված է տարածաշրջանի խաղաղ ճանապարհով խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակման մեջ:

Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար: Մենք մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին»:

  • Կիսվել: