կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ-ն երկարաձգում է անօրինական միգրանտների կացության ժամկետը

ՌԴ-ն երկարաձգում է անօրինական միգրանտների կացության ժամկետը

Ռուսաստանի Դաշնությունը որոշել է երկարաձգել երկրում գտնվելու օրինական հիմքեր չունեցող անձանց և նրանց ընտանիքների ժամանակավոր կացության ժամկետը: Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում՝ այդ անձանց խորհուրդ է տրվում դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին:

Նման քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ որոշում կկայացվի ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգելու, գտնվելու վայրում հաշվառվելու մասին և կձևակերպվեն համապատասխան թույլատրող փաստաթղթեր:

  • Կիսվել: