երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ-ն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է. Արծվիկ Մինասյանը՝ իրենց ռուսամետության մասին

ՌԴ-ն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է. Արծվիկ Մինասյանը՝ իրենց ռուսամետության մասին

«Դրանով հայ հանրությանը կասվի՝ տեսեք, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ ես ճիշտ եմ: Դրա համար մեզ համար կարեւոր է, որ ընդվզման բավարար ծավալը լինի, որ մենք արդյունքի հասնենք, ոչ թե ուղղակի մի ակտ անենք անելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, որ այսօր խորհրդարանական ընդդիմությունը ռուսամետ է եւ ավելի շատ ՌԴ շահերն է սպասարկում, քան Հայաստանի, Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե որեւէ մեկը կասկածում է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է, ուրեմն այդ մարդը բացարձակ հայոց պատմության հետ կապ չունի կամ դասեր չի քաղել:

Այն, ինչ անում է այս իշխանությունը՝ կտրել մեզ մեր բոլոր դաշնակիցներից եւ թողնել միայնակ, ինչպես ինքն էր ձեւակերպում, Ադրբեջանն ու Թուրքիան ցուլ են, իրականում գայլեր են եւ այդ գորշ գայլերի հետ թողնում է մեն-մենակ»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանը հեռու է վանում իր դաշնակիցներին, սառեցնում է նրանց հետ հարաբերությունները. «Դրա համար Նիկոլ Փաշինյանը հայոց պատմությունը բերել է միայնակ դաշտ, որտեղ իր վարած քաղաքականության հետեւանքով մենք կորցրել ենք մեր բոլոր արտաքին անվտանգային համակարգերը:

Հայաստանն ու Ռուսաստանը ունեն բարեկամության, ռազմական փոխադարձ աջակցության միջազգային համաձայնագիր, ինչո՞ւ դա կյանքի կոչելու համար բավարար ջանքեր չի գործադրում Նիկոլ Փաշինյանը, այլ փորձում է ամեն գնով այդ դաշինքը տապալել: Անգամ եթե ռուսական կողմից սխալ ազդակներ են հնչում,  քո պարտավորությունն է այդ սխալ ազդակները ուղղել եւ ուղղորդել քո դաշնակցին քո շահերը պաշտպանելու համար»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

  • Կիսվել: