ՌԴ միջգերատեսչական պատվիրակության անդամները՝ Լավրովի գլխավորությամբ, հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Երևանում ՌԴ միջգերատեսչական պատվիրակության անդամների, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից:
Նշենք, որ ավելի վաղ հանդիպում է կայացել ՌԴ ՊՆ ղեկավարի և ՀՀ վարչապետի միջև։