ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ ՄիԳ-29 կործանիչները վարժանքներ են անցկացրել Հայաստանի երկնքում

ՌԴ ՄիԳ-29 կործանիչները վարժանքներ են անցկացրել Հայաստանի երկնքում

Էրեբունի ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչները Հայաստանի երկնքում վարժանքների ժամանակ որսացել են պայմանական հակառակորդի թիրախները։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունում։

«Հարավային ռազմական շրջանի՝ ՀՀ-ում տեղակայված Էրեբունի ռազմաօդային բազայի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնական թռիչքների ժամանակ որսացել են պայմանական հակառակորդի օդային թիրախները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավիացիոն զույգերի կազմում ռազմական օդաչուները, լեռներում բարդ օդերևութաբանական պայմաններում, կատարել են պարզ և բարդ աերոբատիկական տարրեր:

Օդաչուներն իրականացրել են նաև ներխուժող ինքնաթիռների հարկադիր վայրէջք։


  • Կիսվել: