երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը հղումով:

«Քննարկվել են միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ԼՂ կարգավորման հարցով ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության իրագործման գործնական առաջադրանքներ»,-ասվում է հաղորդագրությունում:


  • Կիսվել: