ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ՌԴ և ՀՀ ԱԽ քարտուղարները հանդիպել են

ՌԴ և ՀՀ ԱԽ քարտուղարները հանդիպել են

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Դուշանբեում հանդիպել է հայ գործընկերոջ` Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Պատրուշևն ու Գրիգորյանը ստորագրել են երկու երկրների՝ 2021-2022 թթ. անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության ծրագիր: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղությունների գծով տեղեկատվության փոխանակումը, աջակցել անվտանգությանը վերաբերող հարցերում երկու երկրների իրավապահ, ուժային կառույցների և այլ նախարարությունների ու գերատեսչությունների միջև աշխատանքային շփումների կազմակերպմանը: 

Ռուսական կողմը վերահաստատել է կյանքի բոլոր ոլորտներում Հայաստանի ամրացման, բարգավաճման և կայունության հարցում իր հետաքրքրվածությունը:

  • Կիսվել: