ՌԴ ԱԽ նիստում քննարկվել է ԼՂ-ի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և մարդասիրական առաքելության խնդիրները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիրական առաքելության խնդիրները, հայտնում է Ria.ru—ն՝ վկայակոչելով Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
«Զրույց է տեղի ունեցել ռուս խաղաղապահների գործունեության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին»,- ասել է Պեսկովը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: