ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, նա իմ ասածը պետք է ականջին օղ անի․ Փաշինյանը՝ Զախարովային

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, նա իմ ասածը պետք է ականջին օղ անի․ Փաշինյանը՝ Զախարովային

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը իմ զրուցակիցը լինել չի կարող։ Նույնիսկ ՌԴ նման բարեկամ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, նա իմ ասածը պետք է ականջին օղ անի։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։

Զախարովան այսօր ճեպազրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանից, նշելով հետևյալը․ «Ես չեմ հասկանում, թե տեխնիկապես ինչպես են այդ ամենը պատկերացնում, եւ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Եթե ​​սա խոսքի ձեւ է, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա, ես կարծում եմ, պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ն դուրս գալ Հայաստանից․․․մենք այդ մասին խոսել ենք։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը»։

  • Կիսվել: