հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Մոսկվայում անցկացված երկկողմ և եռակողմ բանակցություններին

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Մոսկվայում անցկացված երկկողմ և եռակողմ բանակցություններին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է Մոսկվայում  Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօրմկայացած եռակողմ և ՌԴ ԱԳ նախարարի՝ առանձին երկկողմ բանակցություններին։

՛՛Եռակողմ ձևաչափով նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը:

Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել՝

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հովանու ներքո տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման,
Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի,
Երկու հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման հարցերի շուրջ։

Առանձին երկկողմ բանակցությունների ընթացքում Դ.Ա. Բայրամովը և Ա. Ս. Միրզոյանը շարունակել են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» նախագիծը:

Ս.Վ. Լավրովի և Դ. Ա. Բայրամովի հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռուս-ադրբեջանական կապերի զարգացման, տարածաշրջանային որոշ հարցերի շուրջ։

Սերգեյ Լավրովի և Ա.Ս.Միրզոյանի զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ներառյալ՝ մայիսի 8-9-ը ՀՀ վարչապետ Ն.Վ. Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը՛՛.-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: