շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Բայրամովը քննարկել են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Բայրամովը քննարկել են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ կապված տարածաշրջանում խաղաղ կյանքի պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։

Ինչպես հաղորդվում է՝ կողմերը հաստատել են այս հարցի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու մտադրությունը։

 

 

  • Կիսվել: