կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռազմարդյունաբերությունը՝ մեր տնտեսության առաջատար ոլորտ․ «Հայաստանի Հանրապետություն»

Ռազմարդյունաբերությունը՝ մեր տնտեսության առաջատար ոլորտ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «... Մեր անվտանգային պահանջները հարմարեցնում ենք տնտեսական հնարավորություններին։ Մինչդեռ պետք է, այսպես ասած, մեծ մասշտաբ վերցնենք՝ ֆիքսենք անվտանգային պահանջներն ու հեռանկարները՝ ըստ այդմ զարգացնելով տնտեսությունը։ Այս շղթայի գործարկումն ինչպե՞ս ենք պատկերացնում եւ ի՞նչ քայլեր է պետք նախաձեռնել։

«ՀՀ»-ի հարցին ի պատասխան տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանը շեշտեց. «Նախեւառաջ պետք է ռազմական առումով հնարավորինս անխոցելի լինենք։ Եթե ժամանակին  մտածեինք այս մասին, ամենայն հավանականությամբ, այս պատերազմն այլ ելք կունենար։ Անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ սպառազինությամբ ապահովել ոչ միայն մեր բանակը, այլեւ դառնալ համաշխարհային շուկայում նմանատիպ սպառազինությունների արտահանող, այլ կերպ ասած, համադրենք անհրաժեշտն օգտակարի հետ։ Ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության առաջատար ոլորտներից մեկը։ Ես վստահ եմ, որ ունենք դրա պոտենցիալը, պարզապես անհրաժեշտ է լուրջ պետական մոտեցում եւ համապատասխան քաղաքականության մշակում։ Այսպիսով, հստակ կարո՛ղ են լուծվել մեր անվտանգության խնդիրները միաժամանակ տնտեսության զարգացման համատեքստում… Անհրաժեշտ է պետության կողմից արագ սահմանել հինգերորդ եւ հաջորդ սերունդների ռազմատեխնիկայի հստակ պատվերներ, հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, եւ այս ոլորտը կարճ ժամանակում նաեւ կնպաստի մեր տնտեսական ներուժի հզորացմանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: