կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՔՊ-ն բոյկոտեց Երևանի ավագանու նիստը. Հայկ Մարությանն ուրախ լուր ուներ երևանցիների համար

ՔՊ-ն բոյկոտեց Երևանի ավագանու նիստը. Հայկ Մարությանն ուրախ լուր ուներ երևանցիների համար

Երևանի ավագանու հերթական նիստը չկայացավ. «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չէին ներկայացել՝ բոյկոտելով նիստը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, թե, քանի որ քվորում չկա, նիստը կես ժամով ընդմիջվում է։

«Եթե քվորում եղավ, նիստը կսկսենք, եթե չէ՝ նիստը կհայտարարենք չկայացած», - ասաց նա։

Մարությանի խոսքով՝ երևանցիների համար ուրախ լուր ունի. այսօր հայտարարվել է 280 վերելակի մրցույթ։

«Ստացվում է, որ 2021ժ-ին մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր վերջին պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար: 46 վերելակի մրցույթը այս պահին ընթացքում է, այսինքն ստացվեց 100: 520 վերելակ արդեն տեղադրված է, ընդհանուր թիվը եղավ 620: Ավելի վաղ հայտաևրարել էի, որ 100 վերելակի մրույթը արդեն դրել ենք եւ եւս 280 էլ այս պահին արդեն մրցույթը հայտարարվեց: փաստացի 2022 թվականին մենք կունենանք ընդհանուր Երեւանում փոփոխված լրիվ նոր 1000 վերելակ»,-ասաց նա:

  • Կիսվել: