երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
ՔՊ-ն առաջարկում է ստեղծել Էթիկայի հանձնաժողով, «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» կողմ կքվեարկեն

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել Էթիկայի հանձնաժողով, «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» կողմ կքվեարկեն

9–րդ գումարման ԱԺ-ն ևս կունենա 12 մշտական հանձնաժողով, թեպետ ընդդիմությունն առաջարկում էր 6–ը պահպանել։

ՔՊ–ի նախագիծը դրվեց քվեարկության և հաստատվեց 60 կողմ և 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Միաժամանակ, ՔՊ-ն առաջարկեց ստեղծել պատգամավորական Էթիկայի հարցերին առնչվող ժամանակավոր հանձնաժողով։
«Հայաստան» խմբակցության քարտուցար Արթուր Խաչատրյանն հայտարարեց, որ այդ հանձնաժողովը ստեղծելու գործում անուրանալի ներդրում է ունեցել 8-րդ գումարման խորհրդարանում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ուստի խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ որոշմանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տգրան Աբրահամյանը նույնպես հայտարարեց, որ իր խմբակցությունը ևս կողմ կքվեարկի հանձնաժողովի ստեղծմանը։

Հանփնաժողովը կունենա 10 անդամ, որոնցից 5-ը՝ ՔՊ-ից, 3-ին նշանակելու իրավունքը կվերապահվի «Ուժեղ Հայաստանին», 2—ինը՝ «Հայաստան» խմբակցությանը։

 

Առաջին հանձնաժողովի նախագահի ստեղծման իրավունը կվերապահվի ՔՊ-ին։

  • Կիսվել: