շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ եվրոպացի գործընկերների հետ համագործակցությունից կարող ենք ավելի շատ դիվիդենտներ ունենալ, քան ունենք մինչև հիմա

ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ եվրոպացի գործընկերների հետ համագործակցությունից կարող ենք ավելի շատ դիվիդենտներ ունենալ, քան ունենք մինչև հիմա

Մենք ունենք իրավիճակ, երբ ամեն տարի մեր արտահանումը ԵԱՏՄ երկրների հետ տասնյակ տոկոսներով աճում է. սա բավականին դրական դինամիկա է, նպաստում է մեր տնտեսության աճին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նա, մասնավոերապես, նշեց. ՛՛Բայց մենք ունենք իրավիճակ, որ մեր արտահանման մի զգալի մասն էլ գնում է Եվրոպա: Շատ կարեւոր է, որ մենք խորացնենք մեր համագործակցությունը թե եվրոպացի մեր գործընկերների հետ, թե ԵԱՏՄ անդամ մեր գործընկերների հետ: Բայց մենք մինչեւ հիմա ԵԱՏՄ մաքսային միության անդամ ենք եւ պետք է իրավիճակները գնահատենք այս ռակուրսից:

Ես կարծում եմ՝ մենք կարող ենք ավելի շատ դիվիդենտներ ունենալ եվրոպացի մեր գործընկերների հետ համագործակցությունից, քան ունենք մինչեւ հիմա: Ես չափազանց կարեւոր եմ համարում այն մոտեցումը, որ ունի Հայաստանը: Մենք պետք է մեր հաշվարկներում ճիշտ լինենք, շատ երկար ու լուրջ ուսումնասիրենք մեր հնարավորությունները նաեւ արտահանման մասով՛՛:

Պատգամավորի խոսքով՝ եթե ինչ-որ տեղ ունենք թերություններ, որոնք մեզ խանգարում են ավելի լայն ներգրավվածություն ունենալ այդ շուկաներում, ապա պետք է դրանք շտկենք:

՛՛Կտրուկի հարց չկա, մենք իրականացնում ենք այն գործողությունները, որոնք նպաստ են բերելու Հայաստանին նաեւ տնտեսական մասով՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: