կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մտածել, որ ԼՂ հարցի կարգավորման բանալին մեկ տեղ է դրված՝ իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է․ Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Մտածել, որ ԼՂ հարցի կարգավորման բանալին մեկ տեղ է դրված՝ իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է․ Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել  որևէ առաջարկ համանախագահների կողմից, որը ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հարցի կարգավորման «բանալին» Ռուսաստանի ձեռքում է։

«Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու առաջին նախագահի հայտարարությունները։ Բոլոր այդ 10 տարիների ընթացքում արված առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել։ Ադրբեջանը այդ առաջարկները կտրականապես մերժում էր։ Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին»։

Հարցին՝ որտեղ է գտնվում ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին», Քոչարյանը նախագահը նշեց.

«Սա շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես, ուղղակի չի լինում։ Կան կոնֆլիկտի կողմեր, կան ներգրավված կողմեր, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես վերջին իրադարձությունների կտրվածքով։ Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»։

 

  • Կիսվել: