շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քոչարյանն ասել է, որ երկու ցուցակ ունի

Քոչարյանն ասել է, որ երկու ցուցակ ունի

Ռոբերտ Քոչարյանը մերձավորներին ասել է, որ երկու ցուցակ ունի, գրում է hayeli.am-ը:

Բանն այն է, որ նա վստահ է, որ իշխանություն է վերցնելու եւ խորրդարանական ցուցակն այլ է լինելու, ավելի կանխատեսելի եւ քաղաքականապես ոչ այնքան թրծված մարդիկ են ներգրավվելու, իսկ առավել վճռական դեմքերը, որոնք պատրաստ են հանուն Քոչարյանի կենաց-մահու կռիվ տալ, այլ ցուցակում են լինելու,այսպես կոչված՝ գործադիրի ցուցակում, որոնց Քոչարյանը տանելու է կառավարություն:

Նշենք, որ ցուցակը կազմելու գործընթացը վերահսկում են Վիկտոր Սողոմոնյանը, Արմեն Գեւորգյանը եւ Քոչարյանի ընտանիքի անդամներից ոմանք:

  • Կիսվել: