երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Քննություն կանցկացվի՝ կասենք․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար (տեսանյութ)

Քննություն կանցկացվի՝ կասենք․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար (տեսանյութ)

Քննություն կանցկացվի՝ կասենք։ Այս մասին հայտնեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Գոերգի Կուտոյանի մահվանը։

Մարտիրոսյանը չցանկացավ պատասխանել այլ հարցերի։ 

Հիշեցնենք՝  հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: