կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քննություն է ընթանում, որ պարզվի՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ. Խաչատրյանը՝ Ներքին Հանդում ռուս սահմանապահների մասին

Քննություն է ընթանում, որ պարզվի՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ. Խաչատրյանը՝ Ներքին Հանդում ռուս սահմանապահների մասին

Ազգային ժողովու լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարերլ է, որ Ներքին Հանդում ռուս զինվորականները մանդատ ու պայամանգիր չունեն ասաց. «Դուք երևի մոռացել եք, որ 2020 թվականին եղել է 44 օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո որոշակի ռուսական կոնտինգենտ շարժեր են ունեցել Սյունիքի մարզում, որպեզսի անվտանգային հարցեր լուծեն, բայց հիմա իրավիճակով պայմանավորված քննություն է  իրականացվում, ուսումնասիրություն, որպեսզի բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի, և որտեղ»:

Խաչատրյանը անդրադառնալով ռուս զինվորականներին, ասաց, որ սահմանապահներ են՝ ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ, 2021 թվականին իրավիճակով պայմանավորված տեղակայվել են այդտեղ անվտանգային խնդիրներ լուծելու համար, դա այն ժամանակ պետք էր:

«Իրավական հիմքի մասով մենք պատասխանները կստանանք, որովհետև վարչապետն ասեց, որ ուսումնասիրությւոններ են կատարվում, բայց 2021 թվականին իրավիճակից ելնելով այո նման տեղաշարժեր եղել են, նաև Գորիսում է տեղակոյւմ եղել, որը որ պետք է ապահովեր Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությւոնը»,- ասաց Խաչատրյանը և նորից կրկնեց՝. «Երևի մոռացել եք 2021-22 թվականներին ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները, և այո, այդ ժամանակ Սյունիքի մարզում՝ Արցախի հետ սահմանին ռուս սահմանապահ զորքերի որոշակի տեղակայումների փոփոխություն է իրականացվել, բայց թե իրենց առջև դրված խնդիրները կատարել են թե ոչ, դա արդեն այլ հարց է»:

  • Կիսվել: