Քննարկվել են մայիսյան տոների միջոցառումների կազմակերպչական հարցերը
Փետրվարի 3-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովը քննարկել է մայիսյան տոներին նախատեսվող միջոցառումների նախնական կազմակերպչական հարցեր, նախանշվել են առանձին գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի հետագա քայլերը: