շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Քննարկվել են ԵՄ հետ հարաբերությունների առաջնահերթությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը

Քննարկվել են ԵՄ հետ հարաբերությունների առաջնահերթությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը

Հունվարի 16-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որին մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Հանդիպմանը ներկայացվել են 2024 թվականին ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքում արձանագրված արդյունքները, քաղաքական երկխոսության առաջընթացը և նոր օրակարգի վերաբերյալ առաջարկները:
 
Քննարկվել են հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները, ներառյալ` մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը, Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը և այլ հարցեր:
 
Ծավալվել է քննարկում նաև տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև տարբեր ոլորտներում բարեփոխումների, այդ թվում՝ ներքին գործերի նախարարության իրավասությունների տիրույթի հարցերի շուրջ:

  • Կիսվել: