երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քննարկվել է Հայաստան-Նորվեգիա հարաբերությունների դրական դինամիկան

Քննարկվել է Հայաստան-Նորվեգիա հարաբերությունների դրական դինամիկան

Մարտի 13-ին Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ բարձրաստիճան գործընկերների, պետքարտուղար Էյվինդ Վան Պետերսոնի հետ։ Ինչպես հայտնում են Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունից, արդյունավետ քննարկումների ընթացքում Նորվեգիայի գործընկերները վերահաստատել են շարունական աջակցությունը Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին։

Քննարկվել են Հայաստան-Նորվեգիա հարաբերությունների դրական դինամիկան և երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

  • Կիսվել: