շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որտեղ ոտնահարված են լինելու մեր բոլոր շահերը․ Սաղաթելյան

Քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որտեղ ոտնահարված են լինելու մեր բոլոր շահերը․ Սաղաթելյան

«Ես կարծում եմ՝ իրականում երկու կողմերը քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, հակառակ պարագայում՝ ինչի՞ մասին են այսքան բանակցում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա բանակցություներին։

«Ես կարծում եմ՝ կա փաստաթուղթ, հակառակ պարագայում, եթե խոսքը գնում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին երկար քննարկելու հարց կամ բանակցությունների առարկան որն է։
 
Թող մեկ նախադասությամբ հայտարարեն, որ երկու երկրների միջև հաստատվում է դիվանագիտական հարաբերություն, փոխանակվում են դեսպաններ։ Իսկ եթե իրենք շարունակում են բանակցությունները, դա նշանակում է, որ քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որտեղ ոտնահարված է լինելու մեր բոլոր շահերը։
 
Եվ ըստ էության՝ հրապարակային կամ գաղտնի կերպով արտացոլված են լինելու Թուրքիայի և Ադրբեջանի պայմանները»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: