շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննադատում և դատապարտում ենք Հայաստանում պետական հեղաշրջման փորձը. Էրդողանի մամուլի խոսնակ

Քննադատում և դատապարտում ենք Հայաստանում պետական հեղաշրջման փորձը. Էրդողանի մամուլի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ քննադատումէ  ՀՀ-ում  պետական հեղաշրջման փորձը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք քննադատում և դատապարտում ենք Հայաստանում պետական հեղաշրջման փորձը։ Հեղաշրջումները միշտ ընդհատել են դեմոկրատական գործընթացները և քաոս ստեղծել։ Մենք կոչ ենք անում անհապաղ կայունացնել Հայաստանում իրավիճակը»:

Հաշվի առնելով այն, որ Քալիմը միայն իր անունից չի արել իր գրառումը, սա կարող ենք համարել Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ որ ավելի վաղ նման հայտարարություն էր արել նաև Թուրքիայի ԱԳ նախարարը։

  • Կիսվել: