չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Քանի դեռ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կանգնած է իշխանության մեջքին՝ մենք պինդ ենք բանակցային գործընթացներում․ Ալեն Սիմոնյան

Քանի դեռ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կանգնած է իշխանության մեջքին՝ մենք պինդ ենք բանակցային գործընթացներում․ Ալեն Սիմոնյան

Ամեն անգամ ոչ միայն զորք կուտակելով, այլև հարձակումներ իրագործելով մեր դիրքերի վրա՝ փորձ է արվում մեզ ինչ-որ բաներ պարտադրել: Այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի վարքագիծը՝ սահմանին զինտեխնիկա կուտակելու, կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վրա:

«Ամեն անգամ փորձ է կատարվում, ոչ միայն զորք կուտակելով, նաև հարձակումներ իրագործելով մեր դիրքերի վրա, մեր սահմանների վրա, մեր տարածք ներխուժելով, փորձ է արվում մեզ ինչ-որ բաներ պարտադրել: Եվ դրա մասին ուղղակի բաց խոսվում է, հարևան երկրի ղեկավարը դրա մասին բարձր խոսում է՝ ասելով մեսիջ, փաստացի ընդունելով, որ նման անօրինական գործողություններ է իրականացնում:

Բայց ես պետք է ասեմ՝ քանի դեռ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կանգնած է իշխանության մեջքին, մենք պինդ ենք բանակցային գործընթացների մեջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրական պարտքը կատարելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել էր, որ սահմանային իրադրության մասով իր վերջին գնահատականի փոփոխություն չկա, այն է՝ Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժը, իսկ իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի և ԼՂ շփման գծի երկայնքով շարունակում է մնալ լարված:

 

  • Կիսվել: