Քաղսի գյուղում բախվել են Opel-ն ու Mercedes-ը,որն էլ բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քաղսի գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes ու Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված արտաքին լուսավորության երկաթե էլեկտրասյանը: