շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, պետք է երաշխավորեն, որ ընտրությունները կանցնեն ազատ, թափանցիկ եւ արդար. Փաշինյան

Քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, պետք է երաշխավորեն, որ ընտրությունները կանցնեն ազատ, թափանցիկ եւ արդար. Փաշինյան

ՀՀ իշխանությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում ընդդիմության հետ կոնսենսուսի հույս ունի: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Վարչապետի խոսքքով՝ իրենք դիտարկում են ընտրությունները որպես հանրային համերաշխության վերականգնման միջոց:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ընտրություններն այդ հարցի լուծման եւ ժողովրդի կամարտահայտման մեխանիզմն են: Իրենց կարծիքը կարող են արտահայտել ոչ միայն մեր այն քաղաքացիները, որոնք ժամանակ ունեն մասնակցելու կառավարական կամ ընդդիմադիր հավաքներին, այլ նաեւ մնացած բոլորը՛՛:

Վարչապետն ասաց նաեւ, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, պետք է երաշխավորեն, որ ընտրությունները կանցնեն ազատ, թափանցիկ եւ արդար:

Փաշինյանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծրագրում է մոտ օրերս այդ հարցով հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ:

 

  • Կիսվել: