երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քաղաքական ճանապարհով կարգավորման հիմքում առաջին հերթին պետք է դրվի ԼՂ կարգավիճակի հարցը․ Արարատ Միրզոյան

Քաղաքական ճանապարհով կարգավորման հիմքում առաջին հերթին պետք է դրվի ԼՂ կարգավիճակի հարցը․ Արարատ Միրզոյան

Քաղաքական ճանապարհով կարգավորման հիմքում առաջին հերթին պետք է դրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լովրովի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այսօր իմ կողմից ևս մեկ անգամ արձանագրվեց Հայաստանի դիրքորոշման համընկնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական կարգավորումը շարունակում է բաց մնալ։ Մենք ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցային ճանապարհով կարող ենք հանգել լուծման, որը կբերի խաղաղություն ու կայունություն Հարավային Կովկասում։ Այդօրինակ կարգավորման հիմքում առաջին հերթին պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերն՝ ուղղված պայմանավորվածությունների իրագործմանը, որոնց թվում չափազանց արդիական է ռազմագերիների վերադարձի հարցը: Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք: Միևնույն ժամանակ 10 ամիս անց Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքը, խոչընդոտում է հայտարարության այդ և այլ կետերի իրագործումը»,- հավելել է Միրզոյանը՝ շեշտելով, որ «Բաքուն դիմում է բաց սադրանքների՝ լուրջ հարվածի տակ դնելով իրավիճակը տարածաշրջանում»:

Նախարարը շեշտել է, որ Արցախին հումանիտար աջակցության հասանելիությունը չպետք է արգելափակվի: Վերջինս ընդգծել է, որ լուրջ է Արցախում՝ ադրբեջանական տիրապետության տակ հայտնված բազմաթիվ պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանման հարցը:

«Ընդգծվել է, որ հաղորդակցությունների բացումը կարող է փոփել գունապնակը տարածաշրջանում, դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը: Այս հարցով նույնպես իրադրության կամայական ներկայացումն (Ադրբեջանի կողմի՝ խմբ.) անթույլատրելի է»,- հավելել է Միրզոյանը:

  • Կիսվել: