հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Քաղաքական դաշտը կամաց-կամաց պիտի առողջացնել. Արա Բաբլոյան

Քաղաքական դաշտը կամաց-կամաց պիտի առողջացնել. Արա Բաբլոյան

Քաղաքական դաշտը կամաց-կամաց պիտի առողջացնել: Այս մասին այսօր Երեւանի ավագանու ընտրություններին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, որը եկել էր մասնակցելու ընտրության:

Բաբլոյանը լրագրողներին ասաց, որ ինքն այլեւս քաղաքականությամբ չի զբաղվում. «Դուք ինձ անընդհատ տանում եք քաղաքական դաշտ, ես անընդհատ ուզում եմ ձեզ ասել, որ ես հիմա զբաղվում եմ առողջապահությունով»:

Անդրադառնալով «նախկին» եւ «ներկա» արտահայտություններին՝ Բաբլոյանն ասաց. «Ես գտնում եմ, որ նախորդ կամ ներկայիս դա սխալ է, ես քաղաքացի եմ եւ ունեմ իմ իրավունքները, եւ ունեմ իմ իրավունքը՝ ընտրելու նրան, ում ես ուզում եմ ընտրել»:

  • Կիսվել: