երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Քաղաքացիների հույսերը հեղափոխությունից մեծ մասամբ արդարացվել են. Գրիգորյան

Քաղաքացիների հույսերը հեղափոխությունից մեծ մասամբ արդարացվել են. Գրիգորյան

Քաղաքացիների հույսերը հեղափոխությունից, ես համոզված եմ, մեծ մասամբ արդարացվել են: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր անդրադարձել է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե իշխանությունում կան մարդիկ, ովքեր դավաճանել են հեղափոխությանը։

«Իհարկե, քաղաքացիներն ունեն պահանջներ, որոնք մենք դեռ չենք կարողացել արդարացնել: Մեզ հավելյալ ժամանակ է պետք արդարացնելու, բայց Հայաստանում կատարված բարեփոխումների այն ծավալը, որը տեղի է ունեցել վերջին երկու տարիների ընթացքում, տնտեսական աճը, ճանապարհաշինությունը, սպառազինությունների ձեռքբերումը, բանակում կատարվող բարեփոխումները, տարածքայինից մինչև օրենսդրական դաշտում կատարվող բարեփոխումները, խոսում են այն մասին, որ Հայաստանում մեծ մասով կատարվել է, ավելին՝ ես համոզված եմ, որ շատ հարցերում, ինչ իրականություն, որ ստեղծվել է, այդպիսի ակնկալիք չի եղել»,- ասաց Գրիգորյանը։
 

Ըստ Գրիգորյանի՝ իրենք աշխատանք են տանում քաղաքացիների ակնկալիքներին համահունչ քաղաքականություն վարել: Կան նոր ակնկալիքներ, նշաձողը բարձրացվում է, իրենք պատրաստ են բարձրացմանը համապատասխան քայլեր ձեռնարկել: Այն ակնկալիքները, որ չեն արդարացվել, կարդարացվեն ժամանակի ընթացքում:

  • Կիսվել: