Պուտինը ՀԱՊԿ անդամներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանն ուղղված Ռուսաստանի քայլերի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հարցով նիստի ընթացքում տեղեկացրել է գործընկերներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։
Այս մասին տեղեկացնում ՝ ՌԻԱ գործակալությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը», - հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: ՀՀ ՊՆ-ից ստացված վերջին տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։