չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաներ

Հունվարի 31-ի, ժամը 10։00-ի դրությամբ Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բքի պատճառով երկողմանի փակ է, կա կուտակված մոտ 300 տրանսպորտային միջոց, Իշխանասար գյուղի մոտակայքում՝ 500, իսկ միջանկյալ հատվածում՝ 30 տրանսպորտային միջոց։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ և Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ամենագնացը։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 75 ավտոմեքենա և 67 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացրել 46 փրկարար ծառայող, Գորիսի ՃՇՇ-ի (5 տեխնիկա), Սիսիանի ՃՇՇ-ի (1 տեխնիկա) աշխատակիցներ և ՃՈ 4 կարգախումբ։

 

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար ծառայող, ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ։

  • Կիսվել: