կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա, 27 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա, 27 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փետրվարի 20-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում, Լոռու մարզի Մեծ Պարնի, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղերում և Ապարան-Կայք ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

  • Կիսվել: