Փրկարար ծառայությունում լինելու է պաշտոնների կրճատում. Ցոլակյան
Օպտիմալացման արդյունքում մեզ մոտ ՊՈԱԿ-ներն այսուհետ չեն գործելու, գործողություններն ընթացքի մեջ են, նախագծերն արդեն պատրաստ են, գտնվում են բնական փուլում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նախարարի խոսքերով օպտիմալացման արդյունքում արել են այնպես, որպեսզի կրճատումներ շատ չլինեն․
«Փրկարար ծառայությունում հաստիքների կրճատում չի լինելու, սակայն լինելու է պաշտոնների կրճատում, ինչի արդյունքում կենտրոնական ապարատում եղած շատ հաստիքներ իջեցվել են ներքևի օղակներ: Մենք փորձել ենք ուժեղացնել ստորաբաժանումները, որոնք անմիջական աշխատանքի մեջ են»,-ասաց Ցոլակյանը: