հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. վարչապետ

Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. վարչապետ

Կարծում եմ, որ մեր միջազգային շփումները ևս ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումն այս իրավիճակի նկատմամբ ավելանում, մեծանում է։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի հետ կապված միջազգային արձագանքին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ապա վարչապետն ասաց, որ դրանք որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն և էսկալացիա ստեղծելու նպատակ:

«Մարդկանց համար ակնհայտ է դառնում, որ այդ հայտարարությունները խախտում են Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները: Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար, հարց. իսկ ո՞վ է ասել, որ դա չէ հենց Ադրբեջանի ուզածը, որ սադրիչ հայտարարություններով և մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով ամբողջությամբ վիժեցնել խաղաղության գործընթացը»,- ասաց նա և նշեց, որ մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ:

«Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասաց վարչապետը և նշեց, որ տրածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն լուծումը բանակցությունների ճանապարհն է:

  • Կիսվել: