ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան, իրենք պետք է ներկայացնեն իրենց շահերը․ Արթուր Հովհաննիսյան

Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան, իրենք պետք է ներկայացնեն իրենց շահերը․ Արթուր Հովհաննիսյան

Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով, միջազգային մեխանիզմների հովանու ներքո։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը․

«Միջազգայնորեն ճանաչված ՀՀ-ն այս պահին առաջորդվում է իր միջազգայնորեն ճանաչված 29․800 քկմ տարածքի սուվերենության պահպանմամբ  ու ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի անվտանգության ու իրավունքների իրացմամբ։ Մենք պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով՝ միջազգային երաշխավորության հովանու ներքո։

Երբ Ռոբերտ Քոչարյանի կողմից Ղարաբաղին դուրս են թողել բանակցային սեղանից, մենք հիմա փորձում ենք բանակցային սեղան Բաքվի հետ երկխոսության վերադարձնել Արցախի ներկայացուցիչներին, որտեղ նրանք կարող են իրացնել իրենց իրավունքները այնպես, ինչպես պատկերացնում են»,- ասաց պատգամավորը։

Հովհաննիսյանը ասաց, որ չի արձագանքելու Արցախից հնչող ներքաղաքական հայտարարություններին․

«Մենք մշտական կապի մեջ ենք մեր արցախցի գործընկերների հետ, նրանք տեղեկացված են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներից, տեղեկացված են եղել միշտ ու տեղեկացված են լինելու միշտ»,- ասաց նա։

  • Կիսվել: