Փորձեր կտեսնենք՝ ձերբակալելու կամ կալանավորելու ՍԴ դատավորներին․ Հարությունյան
Մենք ձախողված հանրաքվեի պարագայում դարձյալ փորձեր կտեսնենք՝ կիրառելու խափանման միջոցներ, ձերբակալելու կամ կալանավորելու ՍԴ դատավորներին: Այս մասին այսօր «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
«Չեմ ենթադրում, որ դա տեղի կունենա մինչ հանրաքվեն: Մինչ հանրաքվեն թխվում են որոշակի աղմկահարույց գործեր, որոնք անմեղության կանխավարկածի խախտմամբ հրապարակվելու են և լսողի մոտ առաջացնելու են այնպիսի ցասում, որ նա գայթակղություն ունենա գնալու քվեարկության և քվեարկելու այս հակասահմանադրական նախագծին»,-ասաց Հարությունյանը:
Հարությունյանը նաև նշեց, որ անկախ ամեն ինչից, ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոց ձերբակալություն կամ կալանավորում կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե նա անձեռնմխելիությունից զրկվել է ՍԴ-ի կողմից: