երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից

Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից

Պոլսո Հայոց Սահակ Բ պատրիարքն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում են Պոլսո Հայոց պատրիարքարանից:

Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել, ինչից հետո նա մեկուսացել էր պատրիարքարանի առանձնարանում: Հունվարի 24-ին արված թեստի պատասխանը բացասական է եղել, և Պոլսո Հայոց պատրիարքը վերադարձել է իր ծառայությանը:

  • Կիսվել: